Միջին դպրոց – ՍԹԵՄ դպրոց | STEM School

Միջին դպրոց

Միջին դպրոց

Ընդունելություն 5-ից 9-րդ դասարանների համար

ՍԹԵՄ Դպրոցի արտադպրոցական ծրագիրը նախատեսված է հանրակրթական դպրոցից դուրս լավագույնս կազմակերպելու աշակերտների կյանքը։
Ծրագիրը բաղկացած է երեք մասերից՝

ՍԹԵՄ հմտությունների և Ծրագրավորման փիլիսոփայություն հեղինակային ծրագրի մաս, որտեղ երեխաները սովորում են ծրագրավորել, մտածել վերացարկման և տրամաբանական մոտեցումներով, զբաղվել ռոբոտաշինությամբ, հմտանալ հռետորական արվեստում, սովորել քննող մտածելակերպ և ավելին։ Դասընթացները կազմակերպվում են խաղերի, թիմային աշխատանքների, հետաքրքրաշարժ միջոցառումների միջոցով։

Դասապատրաստում, որտեղ երեխաները պատրաստում են իրենց տնային աշխատանքները մասնագետների ուղղորդմամբ, այնպես որ տանը այլևս անելիք չունենան և կարողանան վայելել իրենց երեկոն ընտանիքում։ Դասապատրաստումն իրականացվում է այնպես, որ երեխան սովորում է հնարավորինս անրդյունավետ և արագ կատարել իր դպրոցի հանձնարարությունները։ Մեր մասնագիտական անձնակազմը հատուկ մշակված մեթոդներով սովորեցնում է աշակերտներին արդյունավետության և արագության։ Ծրագիրը նաև մեծ կարևորություն է տալիս լեզուների իմացությանը։ Մեծ ուշադրություն է դարձվում դասապատրաստման ընթացքում հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների խորացված ուսուցմանը։ 

Հանգիստ և ֆիզիկական պատրաստվածություն, որտեղ երեխաների հանգիստը կազմակերպվում է ֆիզիկական մարմնամարզությամբ, նկարչության, խաղերի, գրքերի ընթերցանության և պարզապես ազատ ժամանացի կազմակերպմամբ։

Երկանգամյա բարձրակարգ սնունդ. աշակերտները կարող են սնունդը բերել իրենց հետ տանից, կամ օգտվել դպրոցի խոհանոցից, որի բարձրակարգ խոհարարը իր համեղ և անզուգական ճաշացանկով կզարմացնի մեր երեխաներին ամեն օր։ Առողջ և սննդարար ճաշացանկը երկանգամյա սնունդով մշտապես կատարելագործվում է և կբավարարի անգամ ամենաքմահաճ ճաշակին։

Դիմորդի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր

Դիմորդի՝

  • Ծննդյան վկայականի պատճեն 
  • Սոց․ քարտի պատճեն
  • Լուսանկար 3×4 չափսի (2 օրինակ)

Ծնողների՝

  • Անձնագրերերի պատճեն
  • Սոց․ քարտի պատճեն

 

Ծրագրի ժամերը

ՍԹԵՄ Դպրոցի արտադպրոցական ծրագրի 2021-2022 ուսումնական տարին մեկնարկում է 2021թ․ Սեպտեմբերի 6-ին

Հաճախումները կատարվում են երեք ժամային գրաֆիկներից մեկով.

1. 8:00 – 12:00։ Այս ժամային գրաֆիկով հաճախումը նախատեսված է հանրակրթական դպրոցների երկրորդ և երրորդ հերթով հաճախող աշակերտների համար։ Հաճախումները կատարվում են շաբաթը վեց օր՝ երկուշաբթի օրվանից մինչև շաբաթ օր։

2. 14:00 – 20:00։ Այս ժամային գրաֆիկով հաճախումը նախատեսված է հանրակրթական դպրոցների առաջին հերթով հաճախող աշակերտների համար։ Հաճախումները կատարվում են շաբաթը հինգ օր՝ երկուշաբթի օրվանից մինչև ուրբաթ օր։

3. 8:30 – 20:00:  Այս ժամային գրաֆիկը նախատեսված է հանրակրթական դպրոցներ օրումեջով հաճախող աշակերտների համար։ Հաճախումները կատարվում են շաբաթական 3 օր՝ հանրակրթական դպրոցի ամեն հաջորդ(նախորդ) օրը։

Վարձավճարի կամ այլ հարցերի համար զանգահարեք  +374 41 999 077  հեռախոսահամարով։

ՍԹԵՄ Դպրոցի արտադպրոցական ծրագրով ընդունելությունն իրականացվում է երեխայի և ծնողի հետ հարցազրույցով։ 

Հարցազրույցին գրանցվելու համար կարող եք՝ 

  • զանգահարել +374 41 999 077 հեռախոսահամարով 
  • դիմել առցանց stemschool.am կայքով՝ լրացնելով Ձեր տվյալները
  • ուղղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին նամակ նշելով ծնողի Անուն, Ազգանուն և հեռախոսահամար։

ԳՐԱՆՑՎԵԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Կամ զանգահարել +374 41 999 077 հեռախոսահամարով

Լրացրե՛ք կից նշված դաշտերը և մեր աշխատակիցը կապ կհաստատի Ձեզ հետ։