ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ – ՍԹԵՄ դպրոց | STEM School

ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նորարարական մտածողության ձևավորում

Ցանկացած երևույթ կամ առարկա խորությամբ հասկանալու կամ վերլուծելու համար հարկավոր է այն քննել։ Ժամանակակից աշխարհում նորարարական մտածողությունն անհրաժեշտ է ցանկացած մասնագիտության մեջ, հատկապես երբ աշխարհն արագ զարգանում է տեխնոլոգիական ուղղությամբ։
Այս իմաստով, նորարարական մտածողությունը դա նորի ստեղծումն է կամ հինը նոր ձևով իրականացնելը։ Մտածել նորարար՝ կնշանակի ստեղծագործել, վերացարկել, բացահայտել, դիտարկել, համադրել, փորձարկել, նախագծել, քննել, վերլուծել և կատարել ճիշտ հարցադրումներ։ ՍԹԵՄ Դպրոցի արտադպրոցական ծրագրին մասնակցող աշակերտները սովորում են նորարարական մտածողություն՝ հենց այս գործողությունները կատարելով, կիրառելով դրանք բոլոր առարկաներում, դարձնելով այն ապրելակերպ։

Սիրել սովորել

Առարկաները հեշտությամբ են տրվում երբ դրանք սիրում ես, իսկ սիրում ես այն ժամանակ, երբ դրանք հասկանում ես։ ՍԹԵՄ Դպրոցի արտադպրոցական ծրագրի առարկաները, ներառյալ ծրագրավորումը, ռոբոտաշինությունը և գրաֆիկ դիզայնը, դասավանդվում են հիմունքները խորապես փոխանցելով՝ փորձարարության, խաղերի, թիմային աշխատանքների, քննարկումների, բացահայտումների և վերլուծությունների միջոցով, վերածելով երևույթների և առարկաների բացահայտումը հետաքրքրաշարժ ճանապարհորդության դեպի հայտնիի և անհայտի աշխարհ։

Ծրագրավորումը որպես փիլիսոփայություն

Ծրագրավորումը բարդ և միևնույն ժամանակ շատ հետաքրքիր առարկա է։ Այն սովորեցնում է հասկանալ երևույթներն ու առարկաները և դրանք ծրագրավորել։ Սակայն ծրագրավորումը կոդ գրել չէ, այլ նախ և առաջ խնդիրը պատկերացնելը,  ձևակերպելն ու հասկանալն է, որից հետո ցանկացած լեզվով ծրագրավորման կոդ գրելն արդեն գրեթե մեխանիկական աշխատանք է։
Այս մոտեցումն աշակերտների մոտ առաջացնում է մեծ հետաքրքրություն դեպի տեխնոլոգիական աշխարհ, հատկապես երբ նրանք ընկալում և հասկանում են բարդ կոնցեպտները՝ պարզ երևույթների և առարկաների միջոցով, առանց մեծ ջանքեր գործադրելու։

Ստեղծագործական միջավայր

Նորարար մտածողության հիմքը ստեղծագործական միջավայրն է, որի արդյունքում աշակերտները սովորում են ազատ մտածել, արարել և ուրախանալ իրենց ստեղծագործություններով։ Նկարչությունն, աշխատանքը տարբեր նյութերի հետ, հետաքրքիր ազատ ժամանակի կազմակերպումը և արհեստավարժ մասնագետների հոգատարությունն ու ուշադրությունը նպաստում են այդպիսի միջավայրի ձևավորմանն ու ամրապնդմանը։

Օտար լեզուների իմացություն

Հատուկ մշակված մեթոդի շնորհիվ մեր աշակերտներն արագ տիրապետում են անգլերենին և ռուսերենին, միաժամանակ զարգացնում մայրենի լեզվով գրագետ շփվելու, միտքը ձևակերպելու և արտահայտվելու ունակությունները։
Անգլերենի իմացությունը հատկապես կարևորվում է տեխնոլոգիական ոլորտի մասնագետների համար, քանի որ գրականության և տեղեկատվության զգալի մասը հենց այդ լեզվով է։

Առողջ սնունդ

Աշակերտները հնարավորություն ունեն ճաշել մեր խոհանոցում պատրաստված համեղ, երեխաների առողջ աճի համար անհրաժեշտ սննդամթերքով պատրաստված թարմ և բազմազան ուտեստներ։

Ամեն ինչ մեկ տեղում

Այլևս կարիք չկա մտածելու, թե Ձեր երեխային ինչպես եք տանելու մի խմբակից մյուսը, ինչպես եք կազմակերպելու նրա օրն այնպես, որ հնարավոր լինի համատեղել պարապմունքները դասապատրաստման հետ։
Խնայելով Ձեր և Ձեր երեխայի առողջությունը և ժամանակը, չծախսելով այն տրանսպորտային միջոցներում և ավելորդ անգամ չհոգնեցնելով երեխային հաճախակի տեղափոխումներից, ՍԹԵՄ Դպրոցի արտադպրոցական ծրագիրն այս ամենը կազմակերպում է մեկ հարկի տակ։
Լավագույն և կիրառական գիտելիք, առողջ միջավայր և բարձրակարգ սնունդ. այս ամենի մասին հոգում է ՍԹԵՄ Դպրոցի արտադպրոցական ծրագիրը, միևնույն ժամանակ կրթելով ապագա արհեստավարժ և նորարարական մտածելակերպով այնպիսի մասնագետի, ով կսիրի իր մասնագիտությունը՝ խորությամբ ընկալելով դրա հիմունքները։