Տարրական դպրոց – ՍԹԵՄ դպրոց | STEM School

Տարրական դպրոց

Տարրական դպրոց

Ընդունելություն 1-ից 4-րդ դասարանների համար

ՍԹԵՄ Դպրոցի արտադպրոցական ծրագիրը նախատեսված է հանրակրթական դպրոցից դուրս աշակերտների կյանքը լավագույնս կազմակերպելու համար։
Ծրագիրը բաղկացած է երեք մասերից՝

ՍԹԵՄ հմտությունների զարգացում․ երեխաները սովորում են ստեղծագործել և մտածել կերպարների ու ֆորմաների աշխարհում, հմտանալ բանավոր խոսքի արվեստում և վայելել իրենց երջանիկ ու առողջ մանկությունը։ Դասընթացները կազմակերպվում են խաղերի, թիմային աշխատանքների, հետաքրքրաշարժ միջոցառումների միջոցով։

Դասապատրաստում․ երեխաները մասնագետների ուղղորդմամբ պատրաստում են իրենց տնային աշխատանքներն, այնպես որ տանն այլևս անելիք չունենան և կարողանան վայելել իրենց երեկոն ընտանիքի հետ։ Դասապատրաստումն իրականացվում է այնպես, որ երեխան սովորում է հնարավորինս արդյունավետ և արագ կատարել իր դպրոցի հանձնարարությունները։ Մեր մասնագիտական անձնակազմը հատուկ մշակված մեթոդներով սովորեցնում է աշակերտներին արդյունավետության և արագության սկզբունքները։ Ծրագիրը նաև մեծ կարևորություն է տալիս լեզուների իմացությանը։ Մեծ ուշադրություն է դարձվում դասապատրաստման ընթացքում հայերենի, անգլերենի և ռուսերենի խորացված ուսուցմանը։

Հանգիստ և ֆիզիկական պատրաստվածություն․ երեխաների հանգստի հիմքում ֆիզիկական մարմնամարզության, նկարչության, խաղերի, գրքերի ընթերցանության և պարզապես ազատ ժամանացի կազմակերպումն է։

Երկանգամյա բարձրակարգ սնունդաշակերտները կարող են սնունդը բերել իրենց հետ տանից, կամ օգտվել դպրոցի խոհանոցից, որի բարձրակարգ խոհարարը իր համեղ և անզուգական ճաշացանկով կզարմացնի մեր երեխաներին ամեն օր։ Առողջ և սննդարար ճաշացանկը երկանգամյա սնունդով մշտապես կատարելագործվում է և կբավարարի անգամ ամենաքմահաճ ճաշակին։

Դիմորդի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր

Դիմորդի՝

  • Ծննդյան վկայականի պատճեն 
  • Սոց․ քարտի պատճեն
  • Լուսանկար 3×4 չափսի (2 օրինակ)

Ծնողի՝

  • Անձնագրի պատճեն
  • Սոց․ քարտի պատճեն

 

Ծրագրի ժամերը

ՍԹԵՄ Դպրոցի արտադպրոցական ծրագրի 2021-2022 ուսումնական տարին մեկնարկում է 2021թ․ Սեպտեմբերի 6-ին։
Հաճախումները կատարվում են երեք ժամային գրաֆիկներից մեկով.

1. 8:00 – 12:00։ Այս ժամային գրաֆիկով հաճախումը նախատեսված է հանրակրթական դպրոցների երկրորդ և երրորդ հերթով հաճախող աշակերտների համար։ Հաճախումները կատարվում են շաբաթը վեց օր՝ երկուշաբթի օրվանից մինչև շաբաթ օր։

2. 12:30 – 20:00։ Այս ժամային գրաֆիկով հաճախումը նախատեսված է հանրակրթական դպրոցների առաջին հերթով հաճախող աշակերտների համար։ Հաճախումները կատարվում են շաբաթը հինգ օր՝ երկուշաբթի օրվանից մինչև ուրբաթ օր։

3. 8:30 – 20:00:  Այս ժամային գրաֆիկը նախատեսված է հանրակրթական դպրոցներ օրումեջով հաճախող աշակերտների համար։ Հաճախումները կատարվում են շաբաթական 3 օր՝ հանրակրթական դպրոցի ամեն հաջորդ(նախորդ) օրը։

Վարձավճարի կամ այլ հարցերի համար զանգահարեք  +374 41 999 077  հեռախոսահամարով։

ՍԹԵՄ Դպրոցի արտադպրոցական ծրագրով ընդունելությունն իրականացվում է երեխայի և ծնողի հետ հարցազրույցով։

Հարցազրույցին գրանցվելու համար կարող եք՝

  • զանգահարել +374 41 999 077 հեռախոսահամարով
  • դիմել առցանց stemschool.am կայքով՝ լրացնելով Ձեր տվյալները
  • ուղղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին նամակ նշելով ծնողի Անուն, Ազգանուն և հեռախոսահամար։

ԳՐԱՆՑՎԵԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Կամ զանգահարել +374 41 999 077 հեռախոսահամարով

Լրացրե՛ք կից նշված դաշտերը և մեր աշխատակիցը կապ կհաստատի Ձեզ հետ։