ՍԹԵՄ դպրոց | STEM School

Գլխավոր

Science | Technology | Engineering | Mathematics

Ի՞ՆՉ Է ՍԹԵՄ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

ՍԹԵՄ կրթությունը տեխնոլոգիական զարգացմանը զուգընթաց նորագույն և զարգացող կրթության ուղղություններից մեկն է։ Այն նախատեսված է Գիտություն, Տեխնոլոգիա, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա բնագավառների ինտեգրման միջոցով և նորագույն ուսումնական մեթոդներով փոխանցելու աշակերտներին արդի և կիրառական գիտելիքներ ու հմտություններ, որոնք կկերտեն տեխնոլոգիական ոլորտի մասնագետներ։

ՍԹԵՄ դպրոց

Արտադպրոցական
ուսուցում

ՍԹԵՄ Դպրոցի արտադպրոցական ծրագիրը մշակվել է աշակերտների արտադպրոցական կյանքը կազմակերպելու համար։

Այն նախագծված է 1-9-րդ դասարանի աշակերտների համար և բաղկացած է երեք հիմնական մասերից՝

  • դպրոցի տնային հանձնարարությունների կատարման ուղղորդում
  • ֆիզիկական առողջությանն ուղղված միջոցառումների անցկացում և ազատ ժամանակի կազմակերպում
  • ՍԹԵՄ Դպրոցի հեղինակային ծրագրերի դասավանդում, որոնցից են՝ ծրագրավորման փիլիսոփայությունը, ռոբոտաշինությունը, բիզնես և նորարարական մտածողությունը և ՍԹԵՄ հմտությունների զարգացումը։

Դասավանդումն իրականացվում է ոլորտի հմուտ մասնագետների հետ գործնական և թիմային աշխատանքների միջոցով։

Ծրագրի մշակմանը մասնակցում են  ճարտարագիտության և ինֆորմատիկայի ոլորտի փորձագետներ, մանկավարժներ, մեթոդիստներ, փիլիսոփաներ և հոգեբաններ։

ՍԹԵՄ դպրոց

Արտադպրոցական
ուսուցում

Արտադպրոցական ՍԹԵՄ Դպրոց ծրագիրը մշակվել է աշակերտների արտադպրոցական կյանքը կազմակերպելու համար։

Այն նախագծված է 1-9-րդ դասարանի աշակերտների համար և բաղկացած է երեք հիմնական մասերից՝

  • դպրոցի տնային հանձնարարությունների կատարման ուղղորդում
  • ֆիզիկական առողջությանն ուղղված միջոցառումների անցկացում և ազատ ժամանակի կազմակերպում
  • ՍԹԵՄ դպրոցի հեղինակային ծրագրերի դասավանդում, որոնցից են՝ ծրագրավորման փիլիսոփայությունը, ռոբոտաշինությունը, բիզնես մտածողությունը և ՍԹԵՄ հմտությունների զարգացումը։
Homework preparation guidance

ԴԱՍԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Աշակերտի առօրյայի կարևոր մաս է տնային հանձնարարությունների կատարումը։ Տնային առաջադրանքներ կատարելով երեխաները սովորում են.

  • կարդալ և ինքնուրույն հետևել ուղղորդումներին
  • կառավարել և պլանավորել ժամանակը (երկարաժամկետ առաջադրանքների համար, ինչպիսիք են կոնսպեկտներն ու վերլուծությունները)
  • ավարտել աշխատանքը սեղմ ժամկետում՝ առավելագույնս օգտագործելով սեփական կարողությունները

Այն նաև օգնում է աշակերտներին ձևավորել և զարգացնել պատասխանատվության զգացումը, բարձրացնում է ինքնագնահատականը՝ կատարած լավագույն աշխատանքի համար, նպաստում է աշխատանքային էթիկայի ձևավորմանն, ինչն անհրաժեշտ է նաև դպրոցի պատերից դուրս։

Ծնողների ներգրավվածությունը երեխաների տնային աշխատանքների կատարմանը (նույնիսկ եթե ծնողը դրա համար կարողանում է ժամանակ գտնել) հաճախ կարող է բերել ավելի շատ բացասական, քան դրական ազդեցության, քանի որ ծնողը երբեմն չի տիրապետում համապատասխան մեթոդների, մոտեցումների, ինչու չէ, նաև՝ տվյալ առարկայի վերաբերյալ գիտելիքների։

Մեր արհեստավարժ մասնագետներն ուղղորդում են աշակերտների դասապատրաստումը` նվազեցնելով ծնողների միջամտությունն այս գործընթացում։ Կիրառվում են տնային առաջադրանքների կատարման այնպիսի մեթոդներ և մոտեցումներ, որոնք հենասյուն են հանդիսանում երեխայի զարգացման, հետագայում  նաև մասնագիտական կայուն առաջընթացի համար։ Ինքնավստահության ու կարգապահության սերմանում, նաև թեմաների այնպիսի մատուցում, որ աշակերտը դասից կարողանա ստանալ առավելագույնը՝ ահա ՍԹԵՄ Դպրոցի արտադպրոցական ծրագրի կարևոր բաղկացուցիչը։

Author program
Technology

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

Գաղտնիք չէ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները սովորաբար ֆինանսապես ապահովված են մեր օրերում։ ՍԹԵՄ ծրագրի շրջանավարտներն իրենց հետագա կրթությունը շարունակում են հիմնականում գիտության, տեխնոլոգիայի և ճարտարագիտության ոլորտներում։ Այն, ինչ տարանջատում է պարզապես ցանկացողներին բաղձալի բարձունքները նվաճած անձանցից՝ ներուժն է, տաղանդը և կրթությունը։

Ինչպես բազմաթիվ երկներում, Հայաստանում նույնպես ՍԹԵՄ հաջողակ շրջանավարտները մեծ պահանջարկ ունեն բարձր վարձատրվող մասնագիտություններում, ինչպիսիք են՝ ծրագրային ապահովման ճարտարագետ, ռոբոտաշինության ճարտարագետ, արհեստական բանականության ոլորտում վիճակագրության մասնագետ, մաթեմատիկոս և այլն:

Foreign Languages

ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ

ՍԹԵՄ Դպրոցի արտադպրոցական ծրագրի անբաժանելի մասն է կազմում անգլերենի և ռուսերենի իմացությունը։
Հատուկ մշակված մեթոդաբանությամբ աշակերտներն արագ ընկալում են անգլերենը և ռուսերենը ու կարողանում են շփվել, արտահայտվել և այդ լեզուներով օգտվել ժամանակակից տեխնոլոգիական աշխարհի տեղեկատվությունից։

Physical health and organization of free time

ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԺԱՄԱՆՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

Ֆիզիկական պատրաստությունը երեխայի զարգացման կարևոր մաս է կազմում։ ՍԹԵՄ Դպրոցի արտադպրոցական  ծրագիրն իրականացնում է սպորտային միջոցառումներ, խաղեր։ Ազատ ժամանցին նույնպես կազմակերպում են խաղեր, ինչպես նաև ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ, ընթերցանություն, նկաչություն, գրաֆիկ դիզայնի կոնցեպտների ուսումնասիրություն, գործնական աշխատանքներ, էքսկուրսիաներ կամ պարզապես հանգիստ։

METHODOLOGY
Maths_02

ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՍԹԵՄ-ն ինտեգրում է գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարագիտությունը և մաթեմատիկան, որոնց ուսուցումը հնարավորություն է ընձեռում աշակերտին խնդիրների լուծման համար կիրառել տարբեր առարկաներից ձեռք բերված իրենց գիտելիքները։ Աշակերտները ստանալով համապատասխան գիտելիքներ և հմտություններ՝ կարողանում են ինքնուրույն գտնել ճիշտ պատասխաներն իրենց համար։ Նման մոտեցումն աշակերտին սովորեցնում է ինքնուրույն մտածել, առանց օգնության ակնկալիքի։

ՍԹԵՄ Դպրոցի արտադպրոցական ծրագրի մասնագետները չեն ակնկալում, որ ծրագրում ընդգրկված աշակերտներն արդեն ունեն լուրջ գիտելիքների բազա՝ կրթությունն այս ծրագրով անցնելու համար։ Անկախ աշակերտի գիտելիքների սկզբնական բազայից, մեր գիտակրթական և մանկավարժական արհեստավարժ թիմը կուղղորդի աշակերտներին՝ արագորեն ձեռք բերելու և կիրառելու անհրաժեշտ գիտելիքները։

Արդյունքում ձեռք բերված գիտելիքների գործնական կիրառության ժամանակ կարևոր է լինելու, թե աշակերտը որքան լավ է լուծում իր առջև դրված խնդիրը, այլ ոչ թե որքան շատ է հիշում։

ՍԹԵՄ ԴՊՐՈՑԻ ԹԻՄԸ
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

Ծրագրավորման փիլիսոփայություն հեղինակային ծրագիրը հարցադրումների միջոցով բարդ երևույթների քննման նոր մոտեցում է։

«Ծրագրավորման փիլիսոփայությունը» ժամանակակից մոտեցումներով ինֆորմատիկայի և ճարտարագիտության հիմունքների ուսուցման հեղինակային ծրագիր է, որը հիմնված է փիլիսոփայական հիմնադրույթների կիրառությամբ՝ ծրագրավորման և ճարտարագիության հիմնարար կոնցեպտներ սովորեցնելու վրա։

Այն ուղղված է հասկանալու ծրագրավորման և ճարտարագիտության հիմունքները, պարզ սկզբունքներ կառուցելու միջոցով քննելու և դիտարկելու հայտնիի և անհայտի հարաբերություններն՝ անկախ ծրագրավորման լեզվից։
Այս ծրագիրը դասավանդվում է փորձարկումների, ծրագրավորման, ցուցադրության, քննարկման, մտքերի փոխանակման և թիմային աշխատանքների իրականացման միջոցով, ուր լայնորեն կիրառվում են վերացարկման և տրամաբանական մտածողություները։

ՍԹԵՄ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍԹԵՄ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍԹԵՄ հմտությունները նպաստում են նորարարական մտածողության և ապրելակերպի ձևավորմանն ու կազմավորմանը

ՍԹԵՄ Դպրոցի արտադպրոցական ծրագիրը զարգացնում է այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են արդի ժամանակաշրջանի մարդուն։ Դրանք են՝ հռետորական արվեստ, խնդիրների լուծման և որոշումների կայացման հմտություններ, սթրեսի կառավարում, քննադատական, վերացարկման և տրամաբանական մտածողություն, հաղորդակցում, ձախողման ընդունում, ստեղծագործական և նորարարական մտածողություն, հետաքրքրասիրություն, մեդիայի և տեխնոլոգիայի գրագիտություն, արդյունավետություն, ճկունություն, առաջնորդություն, թիմային աշխատանք և ժամանակի կառավարում։ Անկախ երեխայի մասնագիտական կողմնորոշումից, այս հմտությունները կնպաստեն նրա նորարարական մտածողության և ապրելակերպի ձևավորմանն ու կազմավորմանը, ինչը մեր դարաշրջանի ամենակարևոր հմտություններից է։

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

1 AMD

Ծրագրավորման փիլիսոփայություն

Հատուկ մշակված մեթոդով և հանրամատչելի ձևով սովորեցնում ենք ծրագրավորում՝ կիրառական գիտելիքներ փոխանցելու միջոցով …

1 AMD

Նորարարական մտածողություն

Սովորեցնում ենք մտածել՝ գործածելով տրամաբանական, վերացարկման, փիլիսոփայական, ստեղծագործական մոտեցումներ և լուծումներ …

1 AMD

Ռոբոտաշինություն

Փոխանցելով հիմնարար գիտելիքներ՝ սովորեցնում ենք աշխատել սարքերի, սարքավորումների հետ, ծրագրավորել դրանք և արդյունքում լուծել ավտոմատացման խնդիրներ …

1 AMD

Ֆորմաների աշխարհ

Տարրական դասարանների համար խաղերի միջոցով սովորեցնում ենք նախագծել, կառուցել, ստեղծել ֆորմաներ, ինչը հող է ստեղծում երեխայի նորարարական մտքի զարգացմանը …

1 AMD

Գրաֆիկ դիզայն

Սովորեցնում ենք դիզայներական լուծումների ընկալում, նպաստում ինքնատիպ, ստեղծագործական և նորարարական մտածելակերպի զարգացմանը …

1 AMD

Բիզնես մտածողություն

Սովորեցնում ենք առաջնորդություն, ձեռներեցություն, ծանոթացնում բիզնես աշխարհի արդի խնդիրների հետ …

STEM ՀԱՐՈՂ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Առաջին 5 օրը դասընթացները լինելու են ԱՆՎՃԱՐ

Տեղերը սահմանափակ են
ՀԱՏՈՒԿ

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ի՞նչ տարիքի երեխաների համար է ՍԹԵՄ Դպրոցի արտադպրոցական ծրագիրը
2021-2022 տարվա ընդունելությունը կատարվում է այն երեխաների համար, ովքեր հաճախում են 1-9-րդ դասարաններ։

ՍԹԵՄ Դպրոցը հանրակրթակա՞ն դպրոց է
Ոչ, ՍԹԵՄ Դպրոցի արտադպրոցական ծրագիրը հանրակրթական դպրոց չէ․ այստեղ ընդունվում են աշակերտներ, ովքեր հաճախում են հանրակրթական դպրոց, և ծրագիրը հոգում է երեխայի հանրակրթական դպրոցից դուրս կյանքի կազմակերպումը։

Իմ երեխան դպրոց է հաճախում  երկրորդ հերթափոխով։ Ինչպե՞ս կարող է մասնակցել ծրագրին
Երկրորդ և երրորդ հերթափոխով հանրակրթական հաստատություն հաճախող աշակերտները կարող են հաճախել ՍԹԵՄ Դպրոց առավոտյան 8:00-ից մինչև 12։00-ն։ Ամբողջական ծրագիրը լրացնելու նպատակով այս հերթափոխով աշակերտները հաճախում են ՍԹԵՄ Դպրոց վեցօրյա ժամանակացույցով, ներառելով շաբաթ օրը։

Իմ երեխան դպրոցում դժվարանում է կիրառական առարկաներում հաջողություններ գրանցել, արդյո՞ք նա կարող է սովորել ՍԹԵՄ Դպրոցի արտադպրոցական ծրագրով
Այո, ծրագիրը կազմված է այնպես, որպեսզի օգնի և ուղղորդի երեխային հասկանալ բարդ կոնցեպտները` մատչելի և հաճելի ձևով։ Կրթությունը տրվում է զանազան մեթոդների կիրառությամբ, խաղերի և թիմային աշխատանքների միջոցով։ Ծրագրում ընդգրկված են փորձառու մեթոդիստներ, հոգեբաններ, փիլիսոփաներ և ոլորտի փորձագետներ, ովքեր մշակում են զանազան մեթոդներ՝ հաշվի առնելով տարբեր չափորոշիչներ աշակերտական կյանքը և գիտելիքի ընկալումը դարձնելու հետաքրքիր և օգտակար։

Ե՞րբ է մեկնարկում ՍԹԵՄ Դպրոցի արտադպրոցական ծրագրի 2021-2022 ուսումնական տարին
ՍԹԵՄ Դպրոցի արտադպրոցական ծրագրի 2021-2022 ուսումնական տարին մեկնարկում է 2021թ․ Սեպտեմբերի 6-ին

Programming philosophy cover

Միացեք մեր ստեղծագործ և արհեստավարժ թիմին

ԱՇԽԱՏԱՆՔ ՄԵԶ ՀԵՏ

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ

ԳՐԱՆՑՎԵԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ


Կամ զանգահարել
+374 41 999 077 հեռախոսահամարով

Լրացրե՛ք կից նշված դաշտերը և մեր խորհրդատուն կապ կհաստատի Ձեզ հետ։